top of page

ՏԱՐՎԱ ԹԻՎԸ - 673

Շատերն են ամփոփում 2015 թվականը՝ մատնանշելով ամենատարբեր ցուցանիշներ։ Ու, որպես կանոն, այդ ցուցանիշների համաձայն մենք անկում ենք արձանագրում բոլոր հնարավոր և անհնարին բնագավառներում։ Սակայն կա մի ոլորտ, որտեղ մենք Հանրապետության Նախագահի ջանքերի շնորհիվ անվիճելիորեն կարող ենք համարվել համաշխարհային առաջատար:

Վիճակագրությունը, ինչպես ասում են, գիտե ամեն ինչ։ Եվ այսպես, 2015 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրերով 44 անձ պարգևատրվել է շքանշաններով, այդ թվում՝ 1-ը՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, 5-ը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 1-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, 11-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, 10-ը՝ Բարեկամության շքանշանով, 11-ը՝ Պատվո շքանշանով, 3-ը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով և 2-ը՝ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով։ Եվս 514 անձ պարգևատրվել է մեդալներով, այդ թվում՝ 26-ը՝ Արիության մեդալով, 75-ը՝ Երախտագիտության մեդալով, 12-ը՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, 16-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 80-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 12-ը՝ Մխիթար Հերացու մեդալով, 19-ը՝ Մխիթար Գոշի մեդալով, 15-ը՝ Անանիա Շիրակացու մեդալով, 45-ը՝ Մովսես Խորենացու մեդալով, 17-ը՝ «Աշխատանքային վաստակի համար» մեդալով, 195-ը՝ Մարտական ծառայության մեդալով, 2 ընտանիք՝ Ծնողական փառքի մեդալով։

Տարին առատ էր նաև պատվավոր կոչումների մասով. 5 անձի շնորհվեց ժողովրդական արտիստի, 3-ին՝ ժողովրդական նկարչի, 10-ին շնորհվեց մշակույթի վաստակավոր գործչի, 7-ին՝ արվեստի վաստակավոր գործչի, 1-ին՝ գիտության վաստակավոր գործչի, 6-ին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, 4-ին՝ վաստակավոր մարզչի, 4-ին՝ վաստակավոր բժշկի, 21-ին՝ վաստակավոր մանկավարժի, 18-ին՝ վաստակավոր արտիստի, 3-ին՝ վաստակավոր ճարտարապետի, 5-ին՝ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։

Բացի այդ՝ 1 հոգու շնորհվեց գեներալ-լեյտենանտի, 1 հոգու՝ գեներալ մայորի զինվորական կոչում, 2-ին՝ Ոստիկանության գեներալ-մայորի, 1-ին՝ Արդարադատության գեներալ-մայորի հատուկ կոչումներ, 5-ին՝ Արտակարգ և լիազոր դեսպանի, 13-ին՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան, 2-ին՝ ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի, 1-ին՝ ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի, 1-ին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի, 1-ին՝ Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ։

Այսպիսով՝ 673 հոգի անցած տարում արժանացավ Հանրապետության Նախագահի ուշադրությանը։ Այսինքն՝ ամեն օր պարգևատրվում էր միջինում մոտ երկու հոգի։

Միայն թե մեկ հարց է մնում բաց՝ բա ժողովուրդն ինչո՞ւ է դժգոհ, եթե այդքան մարդ օր ու գիշեր «բարեխիղճ ու արդյոնավետ» ծառայում է հենց իրեն....


ՆՎԱՍՏԻՍ ՄԱՍԻՆ

Ծնվել եմ 1982թ. մայիսի 5-ին, Երևանում։

2001թ. ավարտել եմ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2003թ.՝ մագիստրատուրան։ 2006թ. ավարտել եմ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, 2009թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2012թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան։ Մասնակցել եմ մի շարք կրթական ծրագրերի։

Աշխատել եմ որպես Ազգային համագործակցություն հիմնադրամի կազմակերպչական տնօրեն, Փոխօգնություն ՓԲԸ կազմակերպչական տնօրեն, Հարթակ օրաթերթի թղթակից-վերլուծաբան։ 2015 թվականից աշխատում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, «Շողակն» ԲՀԿ խորհրդատու և «Սարգսյան» իրավաբանական խմբի գլխավոր խորհրդատու։

2005 թվականից զբաղվում եմ հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ եմ։ 2005թ. ԱԺԴ երիտասարդական կառույցի ղեկավար, 2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար։ 2007թ. եղել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորությասն թեկնածու։

2001 թվականից Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ եմ։

Другие записи
Узнать больше:
Я в соцсетях
  • Простая иконка Facebook черного цвета
  • Простая иконка Twitter черного цвета
  • Простая иконка YouTube черного цвета
Облако тегов
Тегов пока нет.
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • Google+ Social Icon
  • YouTube Social  Icon
  • Pinterest Social Icon
  • Instagram Social Icon
bottom of page