top of page

Ո՞ՐՆ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ԿԱՄ ԵՐԲ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ=ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին լայն հասարակական հնչեղություն է առաջացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովի հարցազրույցը։ Մասնավորապես, պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի մասին հարցին, նա ասաց. «Դա էլ մեր անկախության գինն է»: Պատասխանն առաջացրեց շատերի զայրույթը, մասնավորապես այն բանի հետ կապված, որ զոհվողները, որպես կանոն, անապահով ընտանիքների զավակներ են, մինչդեռ իշխանավորներին և նրանց զավակներին, մեղմ ասած, չի սպառնում իրենց կյանքը վտանգելու հեռանկարը։ Կարելի է, իհարկե, խոսել ինչպես այդ մասին, այնպես էլ նեկայիս իշխանավորների համար շարքային քաղաքացու արժեքի մասին, լինի դա զինվորական թե քաղաքացիական անձ, սակայն մեկ բանում Շարմազանովին մեղադրել հաստատ հնարավոր չէ՝ կեղծավոր լինելու մեջ։

Եվ իսկապես, մարդը միանգամայն անկեղծ է՝ «Դա էլ մեր անկախության գինն է»։ Միակ հարցն այս դեպքում պարզապես այն է, թե ինչ է հասկանում օրվա հերոսը և նրա կուսակիցները «անկախություն» ասելով։ Իսկ այս հարցի պատասխանն ակնհայտ է։

Դժբախտաբար, մենք այժմ կանգնած ենք փաստի առաջ՝ երկրում շուրջ 25 տարի է, ինչ երբևէ իշխանություն չի փոխվել։ Կուսակցությունների անվանումներն ամենևին էլ էական չեն՝ այսօր այդ իշխանությունը կարող է կոչվել Ա, վաղը՝ Բ, բայց էությունը մեկն է՝ իշխանության գլուխ է բուրժուազիան իր նեխած կապիտալիզմով։ Ու օրվա հերոսն ու նրա կուսակիցները, մեծ հաշվով, քաղաքական ասպարեզում ունեն լուծելու մեկ խնդիր՝ մշտապես լինել իշխանության մեջ։ Իսկ դա անելու հհամար անհրաժեշտ է մեկ բան՝ սպասարկել բուրժուազիայի շահերը։

Նրանց հասկացությամբ անկախությունը (որը, ի դեպ, ի գիտություն իրենց ու բոլորի՝ ոչ թե 25, այլ 97 տարեկան է) ոչ այլ ինչ է, քան կապիտալիզմի իշխանությունը՝ դրա շարքերում իրենց տաքուկ տեղերով։ Եվ այն անհրաշեշտ է պահպանել ամեն գնով՝ կաշառելով, «բամփելով», զոհերով, իսկ եթե հարկ լինի՝ անգամ երկիրը հայրենասիրական ճառերի քողի տակ պատերազմի մեջ ներքաշելով։ Եվ այդ հարցում իրենք եզակի չեն՝ ճիշտ նույն կերպ են մտածում իշխանավորները սահմանի այն կողմում։

Դա նրանք քաջ գիտակցում են։ Քաջ գիտակցում են նաև այն, որ պատերամի ավարտի դեպքում իրենք ևս թռչելու են աթոռներից, քանզի այլևս որևէ անելիք չեն ունենալու։ Չնայած՝ հիմա էլ չունեն։

Հակամարտության լուծման բանալին սահմանի երկու կողմերում էլ սոցիալիստական իշխանության հաստատումն է։ Ի դեպ՝ ե՞րբ էինք մենք ավելի անկախ՝ երբ չունեինք ոչ մի սահմանային պրոբլեմ, զոհեր և իշխանավոր կապիտալիստներ, թե՞ այսօր։


ՆՎԱՍՏԻՍ ՄԱՍԻՆ

Ծնվել եմ 1982թ. մայիսի 5-ին, Երևանում։

2001թ. ավարտել եմ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2003թ.՝ մագիստրատուրան։ 2006թ. ավարտել եմ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, 2009թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2012թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան։ Մասնակցել եմ մի շարք կրթական ծրագրերի։

Աշխատել եմ որպես Ազգային համագործակցություն հիմնադրամի կազմակերպչական տնօրեն, Փոխօգնություն ՓԲԸ կազմակերպչական տնօրեն, Հարթակ օրաթերթի թղթակից-վերլուծաբան։ 2015 թվականից աշխատում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, «Շողակն» ԲՀԿ խորհրդատու և «Սարգսյան» իրավաբանական խմբի գլխավոր խորհրդատու։

2005 թվականից զբաղվում եմ հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ եմ։ 2005թ. ԱԺԴ երիտասարդական կառույցի ղեկավար, 2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար։ 2007թ. եղել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորությասն թեկնածու։

2001 թվականից Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ եմ։

Другие записи
Узнать больше:
Я в соцсетях
  • Простая иконка Facebook черного цвета
  • Простая иконка Twitter черного цвета
  • Простая иконка YouTube черного цвета
Облако тегов
Тегов пока нет.
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • Google+ Social Icon
  • YouTube Social  Icon
  • Pinterest Social Icon
  • Instagram Social Icon
bottom of page