top of page

ԿԵՂԾ ՀՈՒՄԱՆԻԶՄ ԿԱՄ ԵԿԵԼ ԵՄ ԱՍԵՄ, ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՔ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թող ոչ մեկը ինձ քարոզ չտա, երիտասա՛րդ, տներ գնալու մասին: Ես 21 օրուգիշեր այստեղ հացադուլի մեջ էի: Իհարկե, այդ օրը ակնկալիք կար եւ ցանկությունը մեծ էր, բայց հավանականությունը ավելի մեծ էր, որ այդ օրը առանց քաղաքական արդյունքի զոհվելու էին մեծ թվով քաղաքացիներ եւ ոստիկաններ: Իմ հսկողության տակ առանց քաղաքական արդյունքի դա պիտի տեղի չունենար եւ տեղի չունեցավ: Դուք իրավունք ունեք այդ հարցը տալ: Ժամը 6-ին ժողովրդի ոչ թե հավելում եղավ, այլ նվազում եւ քանի որ ես էի պատասխանատու այդ օրը, ես հարվածները վերցնում եմ իմ վրա: Ես չէի կարող թույլ տալ առաջին հերթին քո մահը: Ամեն հայի արյունը ինձ համար սրբություն է»:

Ինչ խոսք, ասպետաբար է հնչում։ Նույն կերպ սրանից 98 տարի առաջ մեկ այլ հեղափոխական առաջնորդ գտնում էր, որ «Երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի։ Այժմ կամ երբեք»։ Թե ում մոտ է հեղափոխություն անելը ստացվել, իսկ ով դեռ կանգնած է հրապարակում, հայտնի է յուրաքանչյուր առաջին դասարանցու։

Եվ առհասարակ՝ որքան շատ են խոսում մարդասիրությունից, այդքան քիչ այդ գործընթացում ակնկալեք հարերի արմատական լուծումներ։


ՆՎԱՍՏԻՍ ՄԱՍԻՆ

Ծնվել եմ 1982թ. մայիսի 5-ին, Երևանում։

2001թ. ավարտել եմ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2003թ.՝ մագիստրատուրան։ 2006թ. ավարտել եմ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, 2009թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2012թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան։ Մասնակցել եմ մի շարք կրթական ծրագրերի։

Աշխատել եմ որպես Ազգային համագործակցություն հիմնադրամի կազմակերպչական տնօրեն, Փոխօգնություն ՓԲԸ կազմակերպչական տնօրեն, Հարթակ օրաթերթի թղթակից-վերլուծաբան։ 2015 թվականից աշխատում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, «Շողակն» ԲՀԿ խորհրդատու և «Սարգսյան» իրավաբանական խմբի գլխավոր խորհրդատու։

2005 թվականից զբաղվում եմ հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ եմ։ 2005թ. ԱԺԴ երիտասարդական կառույցի ղեկավար, 2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար։ 2007թ. եղել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորությասն թեկնածու։

2001 թվականից Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ եմ։

Другие записи
Узнать больше:
Я в соцсетях
  • Простая иконка Facebook черного цвета
  • Простая иконка Twitter черного цвета
  • Простая иконка YouTube черного цвета
Облако тегов
Тегов пока нет.
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • Google+ Social Icon
  • YouTube Social  Icon
  • Pinterest Social Icon
  • Instagram Social Icon
bottom of page